ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Twitter-ն արգելափակել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի գրառումը

Twitter-ն արգելափակել է Թուրքիայի ներքին գործերի նախարարի գրառումը

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ Բոսֆորի համալսարանում տեղի ունեցող բողոքի ակցիաների մասին գրառումը Twitter-ում արգելափակվել է։ Twitter-ն այդ գրառումը որակել է որպես  ատելության դրսևորում, հայտնում է ermenihaber-ը։

Թուրք նախարարը, վիրավորելով բողոքի ակցիաների մասնակիցներին,  ասել է. «Արդյո՞ք մենք պետք է գթասրտություն ցուցաբերենք այլասերված ԼԳՊՏ ակտիվիստների նկատմամբ, որոնք զավթել են Բոսֆորի համալսարանի շենքը»։

Տեղեկացնենք, որ բողոքի ակցիաները պայմանավորված են Բոսֆորի համալսարանի նոր ռեկտորի նշանակմամբ։ Համապատասխան որոշումը կայացվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Համալսարանի նոր ռեկտորը Մելիհ Բուլուն է, ով 2015-ին Թուրքիայում կայացած խորհրդարանական ընտրություններում առաջադրվել էր Էրդողանի ղեկավարած իշխող  «Արդարություն և զարգացում»  (ԱԶԿ-AKP) կուսակցության  կողմից:

  • Կիսվել: