հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Twitter-ն արգելափակել է Մասկի թռիչքներին հետևելու ծառայությունը

Twitter-ն արգելափակել է Մասկի թռիչքներին հետևելու ծառայությունը

Twitter-ն արգելափակել է այն ծառայությունը, որը հետևել է սոցցանցի սեփականատեր Իլոն Մասկի անձնական ինքնաթիռի շարժին։
Ինքը՝ Մասկը, ինչ-որ մեկի գտնվելու վայրի մասին իրական ժամանակում տեղեկատվության տարածումը կամ նման տեղեկություններով կայքերի հղումների հրապարակումն անվանել է «հարձակում ֆիզիկական անվտանգության վրա»։ Նա խոստացավ, որ ցանկացած նման հաշիվ կարգելափակվի։

«Իլոնը գործել է առանց նախազգուշացման… Բացի այդ, նա արգելափակել է իմ բոլոր հաշիվները, որոնցից կեսը հետևել է ինքնաթիռներին… ոչ մարդկանց, այդ թվում՝ իմ անձնականին»,- գրել է ծառայության հեղինակ, Ֆլորիդայի ուսանող Ջեք Սուինին Mastodon սոցիալական ցանցում։
Նա տեղադրել է Twitter-ից ստացված ծանուցման պատճենը, որ իր անձնական հաշիվն արգելափակելու պատճառը «պլատֆորմի մանիպուլյացիաներն ու սպամն են»։
Լրատվամիջոցները գրել են, որ Մասկը մեկ անգամ Սվինիին հինգ հազար դոլար է առաջարկել նրա ծառայության համար, սակայն նա խնդրել է 10 անգամ ավելի, եւ գործարքը չի կայացել։

 
 

  • Կիսվել: