երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Թուրքմենական ավիաուղիները դադարեցրել է թռիչքները դեպի Մոսկվա

Թուրքմենական ավիաուղիները դադարեցրել է թռիչքները դեպի Մոսկվա

ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակումներից հետո թուրքմենական ավիաուղիները դադարեցրել են թռիչքները դեպի Մոսկվա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

«Մոսկվայի օդային տարածքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ և թռիչքների անվտանգության ռիսկերի գնահատման հիման վրա թուրքմենական ավիաուղիների Աշխաբադ-Մոսկվա-Աշխաբադ երթուղով բոլոր չվերթները կդադարեցվեն», - ասված է ավիաընկերության հաղորդագրության մեջ:

Թուրքմենական ավիաուղիներն այժմ կթռչեն դեպի Կազան, որը գտնվում է Մոսկվայից ավելի քան 700 կմ արևելք:

  • Կիսվել: