շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Թուրքիայում զինված կինը ներխուժել է ծննդատուն և աշխատակիցներին պատանդ վերցրել

Թուրքիայում զինված կինը ներխուժել է ծննդատուն և աշխատակիցներին պատանդ վերցրել

Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքի ծննդատուն-մանկական հիվանդանոցում արտակարգ դեպք է տեղի ունեցել. որսորդական հրացանով զինված կինը հարձակվել է հիվանդանոցի վրա և պատանդ վերցրել անձնակազմին, տեղեկացնում է TRT Haber-ը։

Նա սպառնացել է հիվանդներին ու աշխատակիցներին, սակայն ոչ մի հստակ պահանջ չի նեկայացրել:

Ոստիկանությունը բռնել է 45-ամյա կնոջը: Ձերբակալությունից հետո նա հայտարարել է, որ ցանկանում է մահանալ, սակայն չի կարող ինքնասպան լինել։

Միջադեպի հետաքննությունը շարունակվում է:

Տեսանյութը՝ այստեղ:

  • Կիսվել: