շաբաթ, հունիս 1
1 / 6 / 2024
Թուրքիայում ընդդիմությունը Սահմանադրական դատարանին խնդրել է ստուգել ֆեյքերի մասին նոր օրենքը

Թուրքիայում ընդդիմությունը Սահմանադրական դատարանին խնդրել է ստուգել ֆեյքերի մասին նոր օրենքը

Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցությունը (ԹԺԿ) դիմել է Սահմանադրական դատարան՝ կասեցնելու ապատեղեկատվության մասին նոր օրենքի 29-րդ հոդվածը, որը թույլ կտա իշխանություններին քաղաքացիներին մինչև երեք տարվա ազատազրկման դատապարտել սոցիալական ցանցերում «կեղծ լուրեր» տարածելու համար։

ԹԺԿ -ն պնդում է, որ նոր օրենքը կարող է օգտագործվել 2023 թվականի ամռանը կայանալիք երկրի նախագահական ընտրություններից առաջ «քննադատողներին վախեցնելու համար»:

«Մենք հայց ենք ներկայացրել 29-րդ հոդվածը չեղյալ հայտարարելու, դրա կիրառումը դադարեցնելու համար։ Այս օրենքն արտացոլում է Ստալինի աշխարհայացքը»,-նախօրեին ասել էր ԹԺԿ-ի անդամ Էնգին Ալթայը:

Օրենքի 29-րդ հոդվածը նախատեսում է մեկից երեք տարվա ազատազրկում նրանց համար, որոնք դիտավորյալ ապատեղեկատվություն են տարածում երկրի անվտանգության, հասարակական կարգի և ընդհանուր բարեկեցության մասին՝ խուճապ կամ վախ առաջացնելու նպատակով։

Թուրքիայի խորհրդարանը նախորդ շաբաթ հաստատել է վերոհիշյալ օրենքը։ Նախագիծն առաջարկել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը։

  • Կիսվել: