ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Թուրքիայում վերականգնվել է տարանցիկ նավարկությունը Դարդանելով

Թուրքիայում վերականգնվել է տարանցիկ նավարկությունը Դարդանելով

Թուրքական Դարդանելի նեղուցով տարանցիկ նավարկությունը, որը մինչ այդ դադարեցվել էր թանձր մառախուղի պատճառով, վերականգնվել է, երկուշաբթի տեղեկացրել է նավարկության վերահսկման վարչությունը։

«Նավագնացությունը վերականգնվել է նորմալ ռեժիմով, մառախուղը ցրվել է»,- նշվել է հաղորդագրությունում։

Թանձր մառախուղի պատճառով տարանցիկ նավարկությունը դադարեցվել էր ավելի քան չորս ժամ։ Նավերի տարանցումը Բոսֆորի նեղուցով Ստամբուլում դադարեցվել էր կիրակի։

  • Կիսվել: