շաբաթ, հուլիս 18
18 / 7 / 2026
Թուրքիայում սպանել են «Գորշ գայլեր»-ի նախկին ղեկավարին ու նրա ընկերոջը

Թուրքիայում սպանել են «Գորշ գայլեր»-ի նախկին ղեկավարին ու նրա ընկերոջը

Թուրքիայում սպանել են «Գորշ գայլեր» կազմակերպության նախկին նախագահ Սինան Աթեշիին։ Նա սպանվել է Անկարայում հարձակման ժամանակ, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Աթեշն ու նրա ընկեր Սելման Բոզքուրթը հարձակման են ենթարկվել զինված մոտոցիկլիստի կողմից։

Գլխից վիրավորված Աթեշը տեղում մահացել է, իսկ Բոզքուրթը վիրավորվել է ուսի շրջանում։

Հարձակվողին հաջողվել է փախչել դեպքի վայրից։

«Գորշ գայլերը» ծայրահեղ աջ ազգայնականների թուրքական երիտասարդական կազմակերպություն է: Կազմակերպության զինյալներին մեղադրել են մի շարք սպանությունների ու ահաբեկչությունների, այդ թվում՝ Հռոմի պապ Հովհաննես Պողոս II-ի դեմ մահափորձի մեջ։ Մի շարք երկրներում նրանց գործունեությունն արգելված է։

  • Կիսվել: