Թուրքիայում ՌԴ քաղաքացի է սպանվել
Թուրքիայի Ալանյա հանգստավայրում վիճաբանության հետևանքով դանակահարված Ռուսաստանի քաղաքացին մահացել է, փաստացի կալանավորվել են վեց կասկածյալներ, հաղորդում է տեղական Yeni Alanya թերթը։
«Բժիշկներին չի հաջողվել փրկել ռուսաստանցու կյանքը։ Իրավապահները գործի հետաքննության շրջանակներում բերման են ենթարկել վեց հոգու»,– «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ թերթը հայտնել էր, որ ՌԴ քաղաքացի Բաշիր Ալիգաջիևի և Խ.Դ.Ս.-ի (19 տարեկան) միջև անհասկանալի պատճառով վեճ է սկսվել։ Որոշ ժամանակ անց վեճը վերածվել է ծեծկռտուքի, Խ.Դ.Ս․-ն դանակով թիկունքից վիրավորել է ՌԴ քաղաքացուն, նա ծանր վիճակում հոսպիտալացվել է:
Հանցագործության մեջ կասկածվողը ձերբակալվել է։


