կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թուրքիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Իսրայելի հյուպատոսության մոտ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ

Թուրքիայում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Իսրայելի հյուպատոսության մոտ բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ

Թուրքիայում` Իսրայելի հյուպատոսության մոտ տեղի ունեցող ինքնաբուխ ցույցը ցրելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինքնաբուխ ցույցը տեղի է ունեցել Գազայում գտվող հիվանդանոցի վրա հարձակումից հետո` ի պաշտպանություն Պաղեստինի: Չորեքշաբթի գիշերը հյուպատոսության մոտ հավաքվել են Ստամբուլի հազարավոր բնակիչներ:

Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչության տեղակայման հատվածում գտնվող փողոցներից մեկը ոստիկանությունը փակել է մարդկանց մեծ թվի պատճառով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա տեղի ունեցած հարձակման հետևանքով հարյուրավոր զոհեր կան. ՀԱՄԱՍ-ը հարձակման համար մեղադրում է Իսրայելին, վարչապետ Նեթանյահուն էլ հայտարարել է, որ Գազայի հատվածում գտնվող հիվանդանոցի վրա հարձակման հետ իսրայելցի զինվորականները կապ չունեն:

  • Կիսվել: