կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
«Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա ծանր իրավիճակը չի կարելի հանդուրժել»․ Ավստրիայի վարչապետ

«Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա ծանր իրավիճակը չի կարելի հանդուրժել»․ Ավստրիայի վարչապետ

Ավստրիայի վարչապետ Սեբաստիան Կուրցն անդրադարձել է Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա իրավիճակին, քանի որ երկիրը պատրաստվում է Թուրքիային արտահանձնել թուրք գործարար Սեզգին Բարան Քորքմազին:

 
Եվրամիության առաջնորդների գագաթնաժողովին ընդառաջ Կուրցը նշել է, որ Թուրքիայում մարդու իրավունքների ոլորտում առկա ծանր իրավիճակը չի կարելի հանդուրժել։
 
Հայտնի է, որ Թուրքիան պահանջում է արտահանձնել Քորքմազին, որպեսզի գործարարը դատարանի առջև կանգնի, մինչդեռ Միացյալ Նահանգներում նույնպես նրա դեմ գործեր են հարուցվել՝ փողերի լվացման և խարդախության մեղադրանքներով։

Քորքմազը, որն անցյալ շաբաթ է ձերբակալվել Ավստրիայում՝ ԱՄՆ-ի խնդրանքով, շարունակում է կալանքի տակ մնալ՝ սպասելով արտահանձնման վերաբերյալ Վաշնգտոնի և Անկարայի հարցումների կարգավորմանը։

  • Կիսվել: