Թուրքիայում խոշոր ավտովթարի զոհերի թիվը մեծացել է
Թուրքիայի Հաթայ նահանգում տեղի ունեցած ավտովթարի զոհերի թիվը հասել է 12-ի: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան։
«Մեր 12 համաքաղաքացիներ զոհվել են Հաթայում տեղի ունեցած շղթայական վթարի հետևանքով, 31-ը տուժել են, նրանցից երեքը ծանր վիճակում են»,-գրել է նախարարը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հաթայ նահանգի Բելեն քաղաքի մոտակայքում բեռնատարը բախվել է բենզալցակայանի մոտ կայանված մեքենաներին, ինչի արդյունքում այրվել են բեռնատարն ու երկու միկրոավտոբուսը: