երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թուրքիայում կենսաթոշակառուների թիվն աճել է, աշխատող քաղաքացիներինը՝ նվազել

Թուրքիայում կենսաթոշակառուների թիվն աճել է, աշխատող քաղաքացիներինը՝ նվազել

2002թ. Թուրքիայում մեկ թոշակառուին բաժին էր ընկնում երկու աշխատող քաղաքացի։ Այժմ իրավիճակն այլ է։ Փորձագետների գնահատմամբ՝ սարսափելի, գրում է ermenihaber.am-ը:

2002թ. մեկ կենսաթոշակառուի համար 2.08 աշխատող կար, 2022թ.՝ արդեն 1.95, իսկ 2023թ. ՝ 1.67։

Աղբյուրը հիշեցնում է, որ զարգացող տնտեսությունները սովորաբար մեկ տարեց քաղաքացու դիմաց ունենում են 3-4 աշխատող քաղաքացի:

Թուրքիան կենսաթոշակային ապահովության գործակցով արդեն հասել Է Գերմանիային, որը մնում է համաեվրոպական տնտեսության լոկոմոտիվը։ 2023 թվականին Թուրքիայում կենսաթոշակ է ստացել 15.2 մլն մարդ, այն դեպքում, երբ աշխատող քաղաքացիների թիվը 25.3 միլիոն է։ Եվ սա էլ այն դեպքում, երբ Թուրքիայի բնակչության ընդհանուր թիվը 85 միլիոն է։

  • Կիսվել: