շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թուրքիայում կալանավորել են Ստամբուլում ահաբեկչություններ պլանավորող գրոհայինների

Թուրքիայում կալանավորել են Ստամբուլում ահաբեկչություններ պլանավորող գրոհայինների

«Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» ( ճանաչված է ահաբեկչական եւ արգելված է Թուրքիայում) գրոհայիններին կալանավորել են Ստամբուլի առեւտրի կենտրոններից մեկում, նրանցից մեկի ձեռքին այրվող պայուսակ էր, որի մեջ հայտնաբերվել է պայթուցիկ, որը պետք է պայթեցվեր խանութում, տեղեկացրել է Hürriyet թերթը։

Թերթի տվյալներով՝ ոստիկանության ուշադրությունը գրավել էր Դ.Բ. քաղաքացին, որի ձեռքի պայուսակը Ստամբուլի արեւմտյան Բայրամփաշա շրջանի առեւտրի կենտրոնի մոտ զբոսնելիս հանկարծ սկսել էր այրվել։ Տղամարդուն, ինչպես նաեւ նրա հանցակցին, կալանավորել են։

«Կալանավորվածները հարցաքննության ժամանակ պատմել են, որ ՔԱԿ անդամն արտասահմանից իրենց փող է ուղարկել, որով պայթուցիկ են գնել, եւ նրա ցուցումով էլ պետք է այն դնեին խանութում»,- գրել է թերթը։

Պլանը խափանվել է, եւ ինչ-որ պատճառով պայուսակն այրվել է ժամանակից շուտ, նշել է թերթը։

Հարցաքննության ժամանակ կալանավորվածները նշել են, որ Սուլթանգազի շրջանի անտառային այգում ինչ-որ սարքեր են տեղադրել, որոնք տաքանալիս կարող էին անտառային հրդեհ առաջացնել, ավելի ուշ ուժայինները հայտնաբերել եւ ոչնչացրել են դրանք։

Շուտով կալանավորվել են նաեւ այլ մասնակիցներ Բահչելիէվլեր շրջանի բնակարաններում, 11 մարդ։ Խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել են 3,2 կիլոգրամ պայթուցիկ եւ այլ նյութեր, որոնք կարող են օգտագործվել պայթուցիկ սարքեր հավաքելու համար, տեղեկացրել է պարբերականը։

  • Կիսվել: