երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թուրքիայում հրդեհային իրավիճակը կայունացել է

Թուրքիայում հրդեհային իրավիճակը կայունացել է

Թուրքիայում անտառային հրդեհների հետ կապված իրավիճակը կայունացել է, ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարության երկու Be-200 ինքնաթիռները շարունակում են հերթապահել երկրում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։

 

«Իրավիճակը կայունացել է, ներկայումս օդանավերը շարունակում են հերթապահել Իզմիրում»,- ասել է աղբյուրը

Նա հավելել է, որ Թուրքիայում մոլեգնող անտառային հրդեհներից բնակչությանը և տարածքները պաշտպանելու նպատակով ՌԴ ԱԻՆ երկու Be-200 ինքնաթիռներ իրականացրել են ընդհանուր 61 թռիչք՝ կատարելով 232 ջրի բացթողում, ավելի քան 2000 տոննա ընդհանուր ծավալով։

  • Կիսվել: