հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման 15 դեպք. բոլոր վարակվածները ժամանել են Մեծ Բրիտանիայից

Թուրքիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման 15 դեպք. բոլոր վարակվածները ժամանել են Մեծ Բրիտանիայից

Թուրքիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական մուտացիան. այն ախտորոշվել է Մեծ Բրիտանիայից ժամանած 15 մարդու մոտ: Այս մասին հայտնում է ahvalnews.com լրատվականը՝ հղում տալով Հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթթին Քոչայի հայտարարությանը:

«Մեծ Բրիտանիայից ժամանած 15 մարդու մոտ կորոնավիրուսի բրիտանական մուտացիան է հայտնաբերվել: Այդ երկրից մուտքը Թուրքիա ժամանակավորապես դադարեցվել է», - ասվում է նախարարի հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ, Թուրքիայում կորոնավիրուսի օրական նոր դեպքերի թիվը հոկտեմբերի վերջից ի վեր ամենացածրն է: Ուրբաթ օրվա տվյալներով՝ վարակակիրների թիվը 1908 է, իսկ օրական մահացության թիվը`212, ինչը ցածր է նախկինում գրանցված ցուցանիշներից:

Չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի իշխանությունները մեծացրել են սահմանափակումների ծավալները`դրանք սահմանելով Անգլիայի ևս մի քանի շրջաններում: Բացի այդ, երկրի այլ մասերում համավարակի տարածման սպառնալիքի մակարդակը ևս բարձրացել է՝ նոր Covid-19 շտամի արագ տարածման հետևանքով:

  • Կիսվել: