Թուրքիայում հայկական գերեզմանատները վերածել են ազգային պարկի
Թուրքիայում ասորական ու հայկական գերեզմանատները վերածվել են ազգային պարկի: Գերեզմանատները տեղակայված են եղել են Մարդին գավառի Դարգեչիտ կոչվող վայրում, տեղեկացնում է infoteka24.ru-ն՝ հղում անելով Ermenihaber-ին:
Մարդինում ապրող ասորի Աբդուլմեսիհ Էրգյունն ասել է, որ, չնայած բազմաաթիվ կոչերին, 2016 թ. քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը, որին նշանակել էր Թուրքիայի իշխող կուսակցությունը, սկսել էր իրականացնել հայկական ու ասորական գերեզմանատների տարածքում ազգային պարկի ու հարսանեկան սրահի կառուցման նախագիծը:
Ըստ Էրգյունի՝ տեղական իշխանությունների գործողությունները ոչ այլ ինչ են, քան անբարոյականության, անամոթության և անմարդկայնության նշան:
Նշվում է, որ նախագծի իրականացման համար պետությունը տրամադրել է 1 մլն 270 հազար թուրքական լիրա՝ 220.000 ԱՄՆ դոլար: