Թուրքիայում հարսանեկան միկրոավտոբուսի վթարի հետևանքով յոթ մարդ է մահացել
Գիշերը թուրքական Յեշիլդերե գյուղում Բուրսայից Մալաթիա վերադարձող հարսանեկան միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին։ Այս մասին հայտնում է Star հրատարակությունը։
Նախնական տվյալներով՝ վթարի հետևանքով յոթ մարդ է զոհվել, ևս 10-ը ստացել են ծանր վնասվածքներ։
Դեպքի վայր են ուղարկվել ոստիկանական ու անվտանգության ուժեր, բժշկական ու հրշեջ բրիգադներ։ Փրկարարները մեքենայից դուրս են բերել ողջ մնացած ուղևորներին և տեղափոխել են հիվանդանոցներ։
Ճանապարհը, որտեղ տեղի է ունեցել բախումը, մասամբ փակ է։ Իրավապահները պարզում են վթարի հանգամանքները։