երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը բխում է և՛ Մոսկվայի, և՛ Անկարայի շահերից. Պեսկով

Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը բխում է և՛ Մոսկվայի, և՛ Անկարայի շահերից. Պեսկով

Թուրքիայում գազային հանգույցի ստեղծումը բխում է և՛ Մոսկվայի, և՛ Անկարայի շահերից, նրբությունները դեռ պետք է որոշվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Պատասխանելով հարցին՝ հայտնի՞ է, թե ինչպես է կազմակերպվելու հանգույցի աշխատանքը, Պեսկովը պատասխանել է․ ՛՛Ո՛չ, քանի դեռ չկա ներդաշնակ փոխըմբռնում։ Այդ գաղափարը Աստանայում վերջերս կայացած հանդիպման ժամանակ Թուրքիայի նախագահի կողմից հայեցակարգային աջակցություն է ստացել:

Նախագահները հանձնարարել են անհապաղ բանակցություններ և խորհրդակցություններ սկսել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների հետ: Այս նախաձեռնությունը, ըստ էության, բխում է և՛ Մոսկվայի շահերից, և՛ Անկարայի։ Ուստի այժմ բոլոր նրբություններն են մշակվելու՛՛։

Պեսկովի խոսքով՝ ՛՛Թուրքական հոսքն՛՛ ամեն դեպքում լավ վիճակում է և լիարժեք ծանրաբեռնված աշխատող գազային համակարգ է։

՛՛Ինչ վերաբերում է հանգույցի ստեղծմանը, ապա այնտեղ պետք է շատ նրբություններ քննարկել, բնական է, այստեղ պետք է լինեն վաճառողներ, տրանսպորտ, գնորդներ և այլն։ Այս հարցերը պետք է պարզել՛՛,- ասել է նա:

  • Կիսվել: