շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Թուրքիայում երկրաշարժն ավելի քան 105 միլիարդ դոլարի վնաս է հասցրել

Թուրքիայում երկրաշարժն ավելի քան 105 միլիարդ դոլարի վնաս է հասցրել

Թուրքիայում փետրվարյան ավերիչ երկրաշարժերի ընդհանուր վնասը գերազանցել է 105 միլիարդ դոլարը: Այս մասին ուրբաթ հայտնել է Թուրքիայի գանձապետարանի դեպարտամենտը։

«Քահրամանմարաշում եւ Հաթայում տեղի ունեցած երկրաշարժերի ընդհանուր վնասը վեց անգամ ավելի է, քան 1999 թվականին Մարմարա ծովում տեղի ունեցած երկրաշարժերից հետո։ «Դարի տարերային աղետի» վնասը կազմել է մոտ 2 տրիլիոն թուրքական լիրա (ավելի քան 105 միլիարդ դոլար)»,- մեջբերում է TRT հեռուստաալիքը։
Գանձապետարանի տվյալներով՝ տարերային աղետի նյութական վնասը կազմել է 1,6 տրիլիոն լիրա։ Ընդհանուր վնասները համարժեք են 2023 թվականին Թուրքիայի կանխատեսվող ՀՆԱ-ի 9 տոկոսին, նշվում է զեկույցում։
 
Ավելի վաղ ՄԱԿ-ը Թուրքիայում տեղի ունեցած բնական աղետի վնասը կանխատեսել էր 100 մլրդ դոլարի չափով։

  • Կիսվել: