երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժից հետո թալանի մեջ կասկածվող 48 անձ է ձերբակալվել

Թուրքիայում երկրաշարժից հետո թալանի մեջ կասկածվող 48 անձ է ձերբակալվել

Թուրքիայի ութ նահանգներում երկրաշարժից հետո կողոպուտի կասկածանքով 48 մարդ է ձերբակալվել, հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:

«Քառասունութ կասկածյալներ ձերբակալվել են ութ նահանգներում՝ երկրաշարժի շրջանում գողությունների և կողոպուտների համար», – հայտնել է հեռուստաալիքը:

Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը, ըստ վերջին տվյալների, հասել է 22 327-ի, վիրավորների թիվը հասել է 80 278-ի, ավելի վաղ հայտնել էր երկրի առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։

  • Կիսվել: