Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը մոտեցել է 40 հազարի
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվը հասել է 39672-ի: Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները:
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Սիրիայում նույնպես տարերային աղետի զոհ է դարձել մի քանի հազար մարդ։