երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հատել է 40000-ը

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հատել է 40000-ը

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 40 642-ի: Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարարությանը կից աղետների եւ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության (AFAD) ղեկավար Յունուս Սեզերը, տեղեկացնում է Hyurriet-ը։

Նրա խոսքով՝ վաղը երեկոյան որոնողափրկարարական աշխատանքները հիմնականում կդադարեցվեն։

Հաթայի ողջ տարածքում կենտրոնացած են մեծ թվով ուժեր, այնտեղ աշխատում է մոտ 13 000 որոնողափրկարարական անձնակազմ։ Տարհանվել է 430 000 մարդ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արեւելքում 7,8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Սիրիայում եւս մի քանի հազար մարդ տարերային աղետի զոհ է դարձել։

  • Կիսվել: