հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզումներ կան

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզումներ կան

Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում տեղի ունեցած 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով փլուզումներ են եղել:
 
Ըստ Տարերային աղետների հետևանքների վերացման վարչության՝ օջախը գտնվել է Սուլուսարայ քաղաքի մոտակայքում ՝ մոտ 6 կմ խորության վրա:
 
«Զոհերի մասին տեղեկություններ չկան: Փլուզվել է երկու մինարեթ, նաև 150 բնակիչ ունեցող Բուղդայլը գյուղում փլուզվել են մի քանի տներ»,-ասել է Սուլուսարայի ղեկավար Դավութ Քըլըչը:
Թուրքիայի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ ցնցումները զգացվել են հարևան չորս նահանգներում, մեկ հաղորդում է ստացվել փլատակների տակ մնացած մարդու մասին:
 

  • Կիսվել: