երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կա 6 զոհ, 202 վիրավոր (տեսանյութ)

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով կա 6 զոհ, 202 վիրավոր (տեսանյութ)

 

«Զոհերի թիվը հասել է 6-ի: Վիրավորվել է 202 մարդ»,-ասվում է  վարչության հաղորդագրության մեջ: 

Նշվում է, որ զոհվածներից մեկը խեղդվել է ծովի բարձր ալիքի հետեւանքով, ինչի պատճառով նահանգի որոշ շրջաններում տեղի է ունեցել ջրհեղեղ:

Փրկարարական աշխատանքները շարունակվում են 12 ավիրված եւ վնասված շենքերի տեղում: 

Երկրաշարժից հետո Էգեյան ծովում գրանցվել է 67 հետցնցում Թուրքիայի տարածքում:

Նահանգապետ Յավուզ Սելիմ Քյոշգերը պարզաբանել է, որ փրկարարները դուրս են բերել փլատակների տակից 70 մարդու: «Նվազագույնը 70 մարդ է փրկվել փլատակների տակից, փրկարարները շարունակում են աշխատանքները»,-ասել է նա TRT-ի եթերում:

 

  • Կիսվել: