հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 4,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն։
 
Ըստ Թուրքիայի սեյսմոլոգիական ծառայությունների՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են Անկարայից հարավ գտտնվող Հայմանա նահանգում։
 
Երկրաշարժի օջախը գտնվել է 7,74 կիլոմետր խորության վրա, ցնցումները զգացվել են Թուրքիայի մայրաքաղաքի մի քանի թաղամասերում։
Այս պահի դրությամբ ավերածությունների կամ տուժածների մասին տեղեկություններ չկան:

  • Կիսվել: