երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Թուրքիայում ցայտնոտի մեջ են Charlie Hebdo-ի ծաղրանկարից․ լուսանկար

Թուրքիայում ցայտնոտի մեջ են Charlie Hebdo-ի ծաղրանկարից․ լուսանկար

Թուրքիայի իշխանությունները դատապարտել են Charlie Hebdo ամսագրի նոր ծաղրանկարները եւ դրանք անվանել "գարշելի այլատյացություն" եւ "ատելություն բորբոքելու փորձ", հայտնում է NTV-ն։

Թուրքիայի նախագահի վարչակազմը վրդովված է ասմագրի հերթական համարից՝ նվիրված երկրի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչության ղեկավարն ասել է․ "Սա ակնհայտորեն արդյունք է այլատյացության, իսլամաֆոբիայի եւ անհանդուրժողական մշակութային միջավայրի, որը ֆրանսիական ղեկավարությունը, կարծես, ցանկանում է իր երկրի համար"։

Ավելի վաղ հայտնել էինք ծաղրանկարի հրապարակման մասին։

Ծաղրանկարին գրված է` «Էրդողանն անձնական կյանքում շատ զվարճալի է»:

Ծաղրանկարի հրապարակումը կատարվել է Անկարայի և Փարիզի միջև դիվանագիտական ​​հակամարտության ընթացքում: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերաբերյալ Էրդողանի կոշտ հայտարարություններից հետո Փարիզը ստիպված հետ է կանչում իր դեսպանին: Ֆրանսիան նաեւ պահանջել է ԵՄ-ից պատժամիջոցներ ընդունել Թուրքիայի նկատմամբ:

 
Նշանակություն․

Le prophète-Մարգարեն (Մուհամմադ):

 

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: