կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Ըստ հարցումների՝ Էրդողանի կուսակցությունն Անկարայում վարկանիշի մեծ անկում ունի

Ըստ հարցումների՝ Էրդողանի կուսակցությունն Անկարայում վարկանիշի մեծ անկում ունի

«ORC» հետազոտական կենտրոնը հրապարակել է 2022-ի հունվար-ապրիլ ժամանակահատվածում Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում անցկացրած սոցհարցման արդյունքները, գրում է ermenihaber.am-ը:

Ըստ այդմ՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ-AKP) վարկանիշի անկում է գրանցել և զգալի թվով ձայներ կորցրել։ Մինչդեռ գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) ձայներն ավելացել են։

Սոցհարցումներին մասնակցել է 2420 քաղաքացի։ Արդյունքների ամփոփիչ պատկերը առաջին եռյակի համար, ըստ ձայների բաշխվածության, հետևյալն է․

- ԱԶԿ - 31․4%

-ԺՀԿ - 27․4%

-«Լավ» կուսակցություն - 23․5%

2018-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ Անկարայում ձայների բաշխվածության պատկերն այսպիսին էր․

-ԱԶԿ - 40․4%

-ԺՀԿ - 26․1%

-«Լավ» կուսակցություն - 12․1%

  • Կիսվել: