երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Թուրքիայում բանակցություններ են կայացել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև

Թուրքիայում բանակցություններ են կայացել ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև

Այսօր Անկարայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններ են կայացել։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

՛՛Նման բանակցություններ իսկապես տեղի են ունեցել։ Դա ամերիկյան կողմի նախաձեռնությամբ էր՛՛,-հաստատել է նա՝ չբացահայտելով, սակայն, զրույցի թեման, այլ միայն նշելով, որ նախաձեռնող կողմը Վաշինգտոնն է:

Այսօր CNN-ը, վկայակոչելով ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին, հայտնել է, որ Թուրքիայում անցկացվում է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի եւ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսի հանդիպումը։

Հրատարակության համաձայն՝ Մոսկվան եւ Վաշինգտոնը չեն ծրագրում քննարկել Ուկրաինան, մինչդեռ ԱՄՆ-ը նախապես զգուշացրել է Կիեւին հանդիպման մասին։ Ինչպես նշվում է, ԿՀՎ ղեկավարը ցանկանում է անդրադառնալ Ռուսաստանում բանտարկված ամերիկացիների, միջուկային զենքի եւ դրանց հետ կապված էսկալացիայի ռիսկերի թեմաներին։

  • Կիսվել: