հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 57 մարդ

Թուրքիայում 1 օրում կորոնավիրուսից մահացել է 57 մարդ

Թուրքիայում մայիսի 7-ին կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 57 մարդ։ Այս մասին «Twitter» միկրոբլոգի իր պաշտոնական էջում հայտնել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, գրում է «Էրմենիհաբերը»։

Նա նշել է, որ 1 օրվա ընթացքում անցկացված 30․395 թեստերի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1․977 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է վարակակիրների մահվան 57 դեպք, իսկ ապաքինվել է 4․782 մարդ։

Ըստ պաշտոնական տվյալների` Թուրքիայում մինչ օրս համավարակից ապաքինվել է ընդհանուր առմամբ 82․984 հիվանդ, իսկ 1․260 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Այսպիսով, վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 133.721 հաստատված դեպք և մահվան 3․641 դեպք։ Կատարված թեստավորումների թիվը հասել է 1․265․119-ի։

Թուրքիայում կորոնավիրուսի պիկը գրանցվել է ապրիլի վերջին։ Այժմ, ըստ հրապարակված տվյալների, երկրում կորոնավիրուսի վարակման դեպքերի թիվը աստիճանաբար նվազում է։

Հիշեցնենք, որ Թուրքիայում պաշտոնական տվյալներով` կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը հաստատվել է մարտի 11-ին, իսկ մահվան առաջին դեպքը՝ մարտի 17-ին։ Թուրքիան կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով տարածաշրջանում  առաջ է անցել Իրանից։

  • Կիսվել: