Թուրքիայիում դարձյալ երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Հաթայ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է այդ երկրի Աղետների կառավարման վարչությունը:
Ինչպես հաղորդվում է՝ երկրաշարժը գրանցվել է Կիրիհան շրջանում տեղական ժամանակով 11:36-ին։ Ցնցումների օջախը գտնվել է 7,88 կմ խորության վրա։
Այլ տեղեկություններ չեն հաղորդվում: