հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
«Թուրքիայից չենք վախենում և պատրաստ ենք ցանկացած սցենարի». Հունաստանի փոխվարչապետը՝ Անկարայի հետ հարաբերությունների սրման մասին

«Թուրքիայից չենք վախենում և պատրաստ ենք ցանկացած սցենարի». Հունաստանի փոխվարչապետը՝ Անկարայի հետ հարաբերությունների սրման մասին

ունաստանի փոխվարչապետ և երկրի կառավարության խոսնակ Ստելիոս Պետսասը Միջերկրական ծովի արևելյան հատվածում հորատման աշխատանքների պատճառով Աթենքի և Անկարայի միջև առաջացած լարվածության ֆոնին հայտարարել է, որ իրենք «չեն վախենում Թուրքիայից» և պատրաստ են ցանկացած սցենարի: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:

«Թուրքիայի սադրիչ գործողությունները չեն նպաստում խնդիրների լուծմանը: ԱՄՆ-ն քննադատում է Թուրքիայի դիրքորոշումը և համաձայն է Հունաստանի հետ: Ապօրինի գործողությունները ոչ մի իրավական հետևանք ունենալ չեն կարող: Մենք ցանկանում ենք բարեդրացիական հարևանական հարաբերություններ ունենալ Թուրքիայի հետ, սակայն այդ ցանկությունը չպիտի միակողմանի լինի: Մենք չենք վախենում Թուրքիայից ու պատրաստ ենք ցանկացած սցենարի»,-ասել է Հունաստանի փոխվարչապետը:

Ավելի վաղ Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանայոտոպուլոսը հայտարարել է, որ Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ քաղաքական հակամարտության ռազմական լուծմանը:

Աթենքի և Անկարայի միջև առանց այն էլ լարված հարաբերությունները սրվել են 2020 թվականին` միգրացիոն ճգնաժամի և Էգեյան ու Միջերկրական ծովերում ռեսուրսների արդյունահանման իրավունքների շուրջ վեճերի պատճառով:

  • Կիսվել: