հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը փետրվարին կհայտարարի նախագահի իր թեկնածուին

Թուրքիայի ընդդիմադիր դաշինքը փետրվարին կհայտարարի նախագահի իր թեկնածուին

Թուրքիայի վեց կուսակցություններից բաղկացած ընդդիմադիր դաշինքը փետրվարին կհայտարարի նախագահի իր թեկնածուի մասին՝ մայիսին նշանակված ընտրություններում նախագահ Թայիփ Էրդողանի 20-ամյա իշխանությունը վիճարկելու նպատակով, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը:

«Նախագահի թեկնածուի անունը հավանաբար կհայտարարվի փետրվարին», - լրագրողներին ասել է Ժողովրդահանրապետական ​​կուսակցության (CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուի խորհրդական Ունալ Չեւիքյոզը։

Վեց կուսակցությունների դաշինքը նպատակ ունի ստեղծել միասնական հարթակ, սակայն դեռեւս պետք է համաձայնության գա թեկնածուի շուրջ՝ առաջիկա ընտրություններում Էրդողանին մարտահրավեր նետելու համար:

Չեւիքյոզը հայտնել է, որ ընդդիմադիր վեց կուսակցությունների առաջնորդները հունվարի 30-ին կներկայացնեն իրենց առաջարկները խորհրդարանական համակարգին անցումային շրջանի եւ ապագա կառավարության ծրագրի վերաբերյալ։

  • Կիսվել: