4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում
Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Դուլքադիրօղլու շրջանում։ Հնարավոր ավերածությունների կամ տուժածնների մասին տվյալներ դեռևս չեն հաղորդվում։
Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 6-ին կրկին Քահրամանմարաշ նահանգում տեղի ունեցած երկրաշարժից Թուրքիայում 50 500 մարդ էր մահացել։