շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Թուրքիայի ՊՆ-ն չեզոքացրել է Բոսֆորի նեղուցում ականի նմանվող օբյեկտը

Թուրքիայի ՊՆ-ն չեզոքացրել է Բոսֆորի նեղուցում ականի նմանվող օբյեկտը

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Բոսֆորի նեղուցում ականի նմանվող օբյեկտը չեզոքացնելու մասին: Այս մասին նշվում է ՊՆ հայտարարության մեջ:

Ավելի վաղ թուրքական «Դողան» գործակալությունը տեղեկացրել էր, որ Թուրքիայի ծովափնյա անվտանգությունն ուսումնասիրում է Բոսֆորի նեղուցում ձկնորսների կողմից հայտնաբերված կասկածելի օբյեկտը:

 

Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը մարտի 19-ին հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից Սև ծովի նավահանգիստների մուտքերի մոտ տեղադրված ականները պարանների պոկվելու հետևանքով կարող են հայտնվել Բոսֆորի նեղուցի և Միջերկրական ծովի մոտ:

  • Կիսվել: