երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Թուրքիայի փաստաբանների միությունը երկրաշարժից փլուզված շենքերի համար պատասխանատուների դեմ մեղադրանք է ներկայացրել

Թուրքիայի փաստաբանների միությունը երկրաշարժից փլուզված շենքերի համար պատասխանատուների դեմ մեղադրանք է ներկայացրել

Թուրքիայի փաստաբանների միությունը (ԹՓՄ-TBB) երկրաշարժի հետևանքով փլուզված շենքերի կառուցման համար պատասխանատու անձանց և կազմակերպությունների դեմ մեղադրանք է ներկայացրել։

Միության արած հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր նրանք, ովքեր որևէ կերպ առնչություն են ունեցել շենք-շինությունների նախագծերի հաստատման և կառուցման համար, պետք է ենթարկվեն պատասխանատվության։

 

ԹՓՄ-ն յուրաքանչյուր նահանգի գլխավոր դատախազություն է ներկայացրել միջնորդություն։

Հիշեցնենք, որ փետրվարի 6-ին Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) նահանգի Փազարջըք (7.7 մագնիտուդ) և Էլբիսթան (7․6 մագնիտուդ) շրջաններում տեղի էր ունեցել ուժգին երկրաշարժ, որը զգացվել էր նաև հարակից նահագներում։

  • Կիսվել: