Թուրքիայի պաշտպանության նախարարը խոսել է ռազմաարդյունաբերության ոլորտում իր երկրի հաջողությունների մասին
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը խոսել է ռազմաարդյունաբերության ոլորտում Թուրքիայի հաջողությունների մասին, տեղեկացնում է Abadolu-ն:
Աքարը նշել է, թե Թուրքիան ռազմաարդյունաբերության ոլորտում այնքան է աճել եւ զարգացել, որ կարող է ապահովել նաեւ իր դաշնակիցների ու բարեկամ երկրների պաշտպանական կարիքները։
Այդ երկրների շարքում Աքարը շեշտել է Ադրբեջանին, Լիբիային, Կիպրոսի թուրքական հատվածին։


