կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է անցկացրել ուկրաինացի գործընկերոջ հետ

Թուրքիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է անցկացրել ուկրաինացի գործընկերոջ հետ

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը կրկին հեռախոսազրույց է անցկացրել Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովի հետ: Այս մասին հայտնում է թուրքական hurriyet.com.tr-ն:

Կողմերը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի տարածքում տեղի ունեցող ռազմական գործողությունների մանրամասներն ու առկա իրավիճակը:

Աքարը հայտնել է, որ Թուրքիան կշարունակի աշխատել տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ՝ միաժամանակ շարունակելով մարդասիրական օգնությունն Ուկրաինային։

Ռեզկինովը շնորհակալություն է հայտնել Թուրքիային և՛ մարդասիրական օգնության, և՛ խաղաղության ուղղված ջանքերի համար։

  • Կիսվել: