երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունն Ադրբեջանում է, ռազմական համագործակցությունն են ընդլայնում

Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակությունն Ադրբեջանում է, ռազմական համագործակցությունն են ընդլայնում

Բաքու է ժամանել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի գլխավորած պատվիրակությունը, նրանց օդանավակայանում դիմավորել է Ադրբեջանի  պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ իր ենթակաների հետ։

Ինչպես նշում են ադրբեջանական լրատվամիջոցները, Թուրքիայի պաշտպանության նախարարության պատվիրակության այցի գլխավոր նպատակը Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության ընդլայնամանը վերաբերող ծրագրերի քննարկումն է, քննարկվելու է նաև տարածաշրջանում անվտանգային իրավիճակը։

  • Կիսվել: