շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Թուրքիայի Օրդու նահանգում հայտնաբերված անօդաչուն հավանաբար ռուսական է. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի Օրդու նահանգում հայտնաբերված անօդաչուն հավանաբար ռուսական է. Թուրքիայի ՊՆ

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Օրդու նահանգի Ունյե շրջանի ափին հայտնաբերված անօդաչու թռչող սարքը, նախնական գնահատմամբ, պատկանում է Ռուսաստանին։ Փետրվարի 10-ին սարքը հայտնաբերվելուց հետո դեպքի վայր է ուղարկվել հատուկ ստորաբաժանում։ Պայթուցիկ չի հայտնաբերվել, իսկ սարքը փոխանցվել է ոստիկանությանը՝ փորձաքննության համար, գրում է ermenihaber.am-ը:

Նախարարությունը նաև անդրադարձել է մամուլում տարածված ռազմական նավերի վաճառքի վերաբերյալ հրապարակումներին։ Նշվել է, որ Կատարում թուրքական և կատարական ընկերությունների միջև ստորագրված փաստաթուղթը փոխըմբռնման հուշագիր է և չի հանդիսանում վերջնական պայմանագիր։

Պաշտոնական աղբյուրը ընդգծել է, որ թուրքական նավաշինարաններում միաժամանակ կառուցվում է 39 նավ, իսկ բոլոր ծրագրերը իրականացվում են պետական մարմինների համակարգմամբ։ Նախարարությունը կոչ է արել չվստահել չստուգված տեղեկություններին և հետևել միայն պաշտոնական հայտարարություններին։

  • Կիսվել: