հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Թուրքիայի ՆԳՆ-ն պարզել է Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա հարձակվողների ինքնությունը

Թուրքիայի ՆԳՆ-ն պարզել է Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա հարձակվողների ինքնությունը

Ստամբուլում Իսրայելի հյուպատոսության վրա հարձակվողներից մեկը կապ ունի «կրոնը չարաշահող» կազմակերպության հետ, իսկ մյուս երկուսը եղբայրներ են։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին։

Իսրայելի հյուպատոսության վրա զինված հարձակումն իրականացվել է երեքշաբթի օրը։ Հարձակվողներից մեկը սպանվել է, մյուս երկուսը՝ վիրավորվել։ Հարձակման հետևանքով վիրավորվել է նաև երկու ոստիկան։ Հյուպատոսությունը գտնվում է Ստամբուլի Լևենտ թաղամասում՝ բիզնես կենտրոնի յոթերորդ հարկում։

«Ստամբուլում վնասազերծվել է երեք անձ, որոնք փոխհրաձգության մեջ էին մտել Yapı Kredi Plaza շենքի առջև ծառայություն իրականացնող մեր ոստիկանների հետ: Փոխհրաձգության ընթացքում մեր երկու հերոս ոստիկանները թեթև վիրավորում են ստացել»,- X-ի իր էջում գրել է նախարարը:

Նրա խոսքով՝ «ահաբեկիչների ինքնությունը պարզվել է»։

«Պարզվել է, որ նրանցից մեկը, ով Իզմիթից Ստամբուլ էր ժամանել վարձակալած ավտոմեքենայով, կապեր ունի կրոնը չարաշահող կազմակերպության հետ։ Երկու ահաբեկիչները եղբայրներ են, որոնցից մեկը դատվածություն ունի թմրանյութերի հետ կապված հանցագործության համար»,- հստակեցրել է Թուրքիայի ներքին գործերի նախարարը:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: