կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքիայի նախագահը մեկնել է Սոչի

Թուրքիայի նախագահը մեկնել է Սոչի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ մեկօրյա աշխատանքային այցով մեկնել է Սոչի, գրում է Anadolu-ն։ 

Ուղևորության ընթացքում Էրդողանին ուղեկցում են արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը և այլ պաշտոնյաներ:

Էրդողանը Սոչիում կհանդիպի իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղի կունենա մտքերի փոխանակում երկկողմ կապերի վիճակի և հեռանկարների շուրջ։ Քննարկվելու են տարածաշրջանային և միջազգային գործընթացները։

  • Կիսվել: