հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Թուրքիայի նախագահը հրդեհներից տուժած շրջանները հայտարարել է աղետի գոտի

Թուրքիայի նախագահը հրդեհներից տուժած շրջանները հայտարարել է աղետի գոտի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի՝ անտառային հրդեհներից տուժած շրջանները հայտարարել է աղետի գոտի՝ փոխանցում է Lenta.ru կայքը:

Աղետի գոտի են համարվել Ադանայի, Անթալիայի, Մերսինի և այլ շրջաններ:
 

Հուլիսի վերջին Թուրքիայի ամբողջ տարածքում բռնկվել են անտառային հրդեհներ: Կրակի լեզվակները հասել են մինչև Անթալիայի զբոսաշրջային շրջաններ, մասնավորապես՝ տուժել են Բոդրում ու Մարմարիս հանգստավայրերը:

Հրո ճարակ է դարձել 42 բնակավայր, հրդեհներից տուժել է նվազագույնը 183 մարդ, կան նաև զոհեր:

  • Կիսվել: