կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Թուրքիայի միջամտությունը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանն անընդունելի է․ ԵԽԽՎ-ում Սոցիալ-դեմոկրատների և Կանաչների խմբի ղեկավար

Թուրքիայի միջամտությունը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանն անընդունելի է․ ԵԽԽՎ-ում Սոցիալ-դեմոկրատների և Կանաչների խմբի ղեկավար

ԵԽԽՎ-ում Սոցիալ-դեմոկրատների և Կանաչների խմբի ղեկավար Ֆրանկ Շվաբեն անընդունելի է որակել Թուրքիայի ներգրավվածությունը արցախա-ադրբեջանական հակամարտության մեջ: Այս մասին Շվաբեն գրել է «Թվիթերի» իր էջում:

«Թուրքիայի միջամտությունը Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանն անընդունելի է: Բոլոր ռազմական ստորաբաժանումները պետք է դուրս գան, ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն, և երկու կողմերը պետք է նստեն բանակցությունների, որպեսզի հակամարտությունը լուծեն խաղաղ ճանապարհով»,- գրել է Շվաբեն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ 

  • Կիսվել: