Թուրքիայի հետախուզական ծառայության ղեկավարը ժամանել է Դամասկոս՝ նոր ղեկավարության հետ հանդիպելու
Թուրքիայի հետախուզական ծառայության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընը ժամանել է Դամասկոս՝ նոր ղեկավարության հետ հանդիպելու։ Այս մասին ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Մասնավորապես նշվում է. «Հանդիպումը տեղի կունենա սիրիական ընդդիմության առաջնորդ Ահմեդ Ալ-Շարաայի (Աբու Մուհամմեդ Ալ-Ջուլանի) և Սիրիայի ժամանակավոր վարչապետ Մուհամմեդ ալ-Բաշիրի հետ»:
Տեսանյութը՝ այստեղ: