ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Թուրքիայի համար ռուսական «Ս-400» ԶՀՀ-ների հարցը փակված է․ Էրդողան

Թուրքիայի համար ռուսական «Ս-400» ԶՀՀ-ների հարցը փակված է․ Էրդողան

Ռուսական «Ս-400» ՀՕՊ համակարգերի հարցը Թուրքիայի համար փակված է, համալիրները երկրի սեփականությունն են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը` մեկնաբանելով Վաշինգտոնի՝ Ռուսաստանից ձեռք բերված «Ս-400» համալիրներն Ուկրաինային փոխանցելու ենթադրյալ առաջարկի մասին տեղեկությունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Նախ՝ այսօր մենք գտնվում ենք նույն կետում, ինպես եւ հայտարարել էին ավելի վաղ։ Այս թեման փակված է։ Մեզ համար այս հարցը փակված է։ Դա մեր սեփականությունն է պաշտպանության կետում։ Այլ հարց է, որ մեր կապի ոլորտի ղեկավարն արդեն ամենայն նրբազգացությամբ տվել է անհրաժեշտ պատասխանը Wall Street Journal-ի գրածին։ Այդ պատասխանը նրանց բավական է։ Դրանից ավելիի կարիք չկա։ Քանի որ նրանց ամբողջ աշխանքն խառնաշփոթ կազմակերպելու մեջ է։ Նրանք այնքան լարված են. «Հետաքրքիր է՝ ի՞նչ հարված կարող ենք այստեղից հասցնել Թուրքիային եւ նրան անախորժություններ պատճառենք»: Մենք անմիջապես միջամտում ենք, նրանք չեն կարող արդյունքի հասնել»,- ասել է Էրդողանը։

Նրա խոսքով՝ ինքը հույս ունի, որ Վաշինգտոնում F-16 նոր ինքնաթիռների եւ արդիականացման սարքավորումների գնման շուրջ բանակցությունների դրական արդյունքը կլինի:

Նա նաեւ հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ քննարկել է նաեւ ֆրանկո-իտալական Eurosam կոնսորցիումից SAMP-T հակահրթիռային պաշտպանության համակարգեր գնելու հնարավորությունը։

  • Կիսվել: