կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Թուրքիայի գլխին ջրհեղեղների սպառնալիք է կախված

Թուրքիայի գլխին ջրհեղեղների սպառնալիք է կախված

Մի շարք հզոր երկրաշարժերից հետո Թուրքիայի վրա ջրհեղեղների վտանգ է կախված։ Բանն այն է, որ երկրաշարժերը վնաս են հասցրել երկրի խոշոր ամբարտակներին, որոնք վերջին տարիներին Թուրքիան ակտիվորեն կառուցում էր ողջ տարածաշրջանի ջրային ռեսուրսների վերահսկման համար ։

Թուրքական ամբարտակների կառուցումը երաշտի է հանգեցրել տարածաշրջանի երկրներում՝ Սիրիայում, Իրաքում, Իրանում։

Թուրքական հեռուստաալիքներից մեկը ցույց է տվել Մալաթիայի Սուլթանյան ամբարտակի խոշոր ճեղքերը։ Հաղորդվում է նաև Եփրատ գետի վրա Աթաթուրքի ամբարտակի ճաքերի մասին։ Քանի որ նոր երկրաշարժերի սպառնալիքը դեռ չի պահպանվում, ամբարտակների փլուզման վտանգ կա, ինչը կհանգեցնի էլ ավելի մեծ աղետների:

  • Կիսվել: