կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարները կարող են հանդիպել փետրվարի կեսին

Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարները կարող են հանդիպել փետրվարի կեսին

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը կարծիք է հայտնել, որ փետրվարի երկրորդ կեսին կարող է տեղի ունենալ Թուրքիայի և Սիրիայի արտգործնախարարների հանդիպումը, սակայն դեռ հստակ ամսաթիվ չկա:

«Մինչ այդ կարող է տեղի ունենալ պաշտպանության նախարարների և հետախուզության ղեկավարների ևս մեկ հանդիպում։ Դա կլինի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում կայացած բանակցությունների շարունակությունը»,- նշել է պաշտոնյան։

Նրա խոսքով՝ այդ շփումների արդյունքում կդիտարկվի Թուրքիայի և Սիրիայի նախագահների մակարդակով բանակցությունների հնարավորությունը:

  • Կիսվել: