կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը ագրեսիվ բնույթ չի կրում․ Աքար

Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը ագրեսիվ բնույթ չի կրում․ Աքար

«Թուրքիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունը ագրեսիվ բնույթ չի կրում», Բաքու կատարած պաշտոնական այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Աքարը նշել է, որ երկու պետություններն էլ հարգում են յուրաքանչյուրի իրավունքներն ու օրենքները․ «Մենք ցանկանում ենք, որ տարածաշրջանում տիրի խաղաղ մթնոլորտ:  Վերջին պատերազմից հետո խաղաղության ձեռքը մեկնվեց Հայաստանին: Մենք ակնկալում ենք դրական արձագանք այս առաջարկին։ Սա կարևոր խնդիր է ողջ Կովկասում խաղաղության և, համապատասխանաբար, բարգավաճման համար»,- ասել է նա։

Թուրքիայի պաշտպանության նախարարը կրկին շեշտել է  Ադրբեջանի հետ եղբայրներ են․ «Թուրքիայի և Հայաստանի միջև բանակցությունները լիովին հիմնված են ադրբեջանական ժողովրդի իրավունքների և շահերի վրա: Նախագահ Էրդողանի և պարոն Ալիևի որոշումները վերջնական են։ Մենք եղբայրներ ենք, մենք մեկ ենք, մենք միասին ենք, և այդպես կլինի միշտ»,- ասել է նա:

  • Կիսվել: