հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայի և Ադրբեջանի միջև նոր համաձայնագիր է ստորագրվել

Թուրքիայի և Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարությունների միջև ստորագրվել է նոր համաձայնագիր, որը միտված է գյուղատնտեսության ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների, կրթության բնագավառներում փորձի փոխանակմանն ու համագործակծության ամրապնդմանը, գրում է ermenihaber.am-ը:

Համաձայնագիրը ստորագրվել է Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլիի և Ադրբեջանի գյուղատնտեսության նախարար Ինամ Քերիմովի՝ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում։

Թուրք նախարարը հանդիպման ժամանակ շնորհավորել է Ադրբեջանի ժողովրդին «Լեռնային Ղարաբաղում տարած հաղթանակի առթիվ» և ընդգծել, որ այդ «հաղթանակը» պետք է պսակվի նաև տնտեսության զարգացմամբ՝ պատրաստակամություն հայտնելով օգնել «ադբեջանցի եղբայրներին» գյուղատնտեսության, անասնապահության, սննդի, ոռոգման և բազմաթիվ այլ բնագավառներում։

 

  • Կիսվել: