Թուրքիայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 83-ի
Թուրքիայի արևմուտքում հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 83-ի։ Այս մասին հաղորդել է հանրապետության արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցերով վարչությունը:
«Վերջին տվյալներով ՝ երկրաշարժի հետևանքով զոհվել է 83 մարդ, վիրավորվել՝ 962-ը։ Հիվանդանոցներում են գտնվում 219 տուժածներ», – ասված է հաղորդագրությունում։